Շրջափակված Արցախ եւ անտարբեր ժողովուրդ, թե՞ անտարբեր իշխանություն
Արցախը եւ արցախցին, նույն ինքը հայը կամ 120 հազար հայ շաբաթից ավելի է, ինչ շրջափակման մեջ են: Այս դաժան իրականության կողքին մեզնից յուրաքանչյուրը տեսնում է անտարբեր, Հայաստանի մայրաքաղաքի տոնական լուսավորությամբ հիացող, ամանորյա առեւտուր անող, Տոնածառի լույսերի մոտ հրճվող հանրություն:
Մեզնից յուրաքանչյուրը տեսնում է այս պատկերը եւ ակամա վերածվում հանրության մի մասնիկը կամ ընկնում խորը ընկճախտի մեջ:
Իրականում անտարբերը հանրությունը չէ, այլ նրան այսպիսին դարձնող իշխանությունը: Լինենք մինչեւ վերջ անկեղծ, գրեթե բոլոր երկրների հանրության 58-90 տոկոսը հեշտ կառավարելի է եւ առաջնորդվում է ամբոխի հոգեբանությամբ: Այսպես, եթե բոլորը սիրում են հանգստանալ Ծաղկաձորում, ապա նա եւս սիրում է, չհասկանալով, թե ինչու է սիրում կամ ձգտում է ունենալ այս կամ այն մակնիշի ավտոմեքենան, քանի որ բոլորն են ձգտում, ամեն ինչ անում է, որ կինը ունենա այս կամ այն զգեստը, քանի որ ... Եւ հենց այսպես էլ Տոնածառի լույսերով հիանում է, քանի որ շաբաթներ շարունակ հեռուստացույցի հաղորդավարը կամ ռադիոյի մեկնաբանը իրեն ներշնչում, համոզում էին, որ դա է դարի իրադարձությունը: Նույն հանրության մի մասնիկը հիանում է Երեւանի գերանճաշակ եւ էժանակին խորտկարան հիշեցնող լուսավորությունը, քանի որ հեռուստացույցից իրեն այդպես են համոզել:
Հանրությունը բթանում է եւ չի հասկանում, որ անբարոյականություն է ուրախանալ, տոնել, հրճվել, ուրախ զբոսանքի գնալ, երբ քո մասնիկը, երբ քեզնից մեկը շրջափակված է, գերի է կամ զոհվել է բոլորովին վերջերս, անգամ օրերս, երբ Եռաբլուրում դեռ հուղարկավորություններ են:
Հանրությանն անտարբեր դարձնում է իշխանությունը: Սա է իրականությունը: Իսկ հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անում են, որ հանրությունը վերածվի անտարբեր, ցինիկ, եւ միմյանց տխրությանն ու ուրախությանն ահաղորդ զանգվածի:
Top-News.am


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Թեժ գիշեր Վաշինգտոնում
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...