Մեկ օրվա կեղծ օրակարգով ապրող երկիրը
Մեր հայրենակիցները հավանաբար չեն նկատում, որ ապրում են մեկ օրվա օրակարգով: Այդ օրը համացանցում նետվում է մի թեմա, որը դառնում է գերիշխող: Հիմնականում այդ թեմաները երկրարոդական, երրորդական են եւ չեն առնչվում երկրի իրական օրակարգին եւ խնդիրներին կամ առնչվում են շատ անուղղակի:
Լինում է, որ ակտիվորեն տարածում եւ քննարկում են թշնամու կողմից նետված նյութերը, լուրերը, տեսանյութերը կամ լուսանկարները:
Մի օր բոլորն ապրում են Ելփինի դարդով ու ցավով, հաջորդ օրը մոռանում են այդ գյուղի մասին, այդպես էլ չհասցնելով գոնե քարտեզի վրա գտնել նրա տեղը: Մյուս օրը արդեն մտահոգ են Փառուխի մասին, իսկ մյուս օրը չեն էլ հիշում, իսկ հետո արդեն Սարսանգի ջրամբարի մասնագետ են, հաջորդ օրը կոմունիկացիաների, բայց ցավն այն է, որ հաջորդող օրերին մոռանում են եւ Փառուխի եւ Սյունիքի եւ ճանապարհների մասին:
Մյուս օրը հավեսով պնդում են, թե Տավուշի գյուղերը հանձնում են թշնամուն, այդպես էլ չընկալելով, թե կոնկրետ ինչ գյուղ են տալի եւ ինչպես: Կարեւրն այդ օրն այդ մասին գրառում անելը կամ հարցազրույց տալն է, իսկ հաջորդ օրը կարելի է մոռանալ:
Աղավնոյի մասին այսօր արդեն մոռացել են հատկապես նրանք, որոնց գրառումները կարդալով կարող էիր մտածել, թե վշտից նրանք սրտի կամ ուղեղի կաթված են ստանալու, բայց հաջորդ օրը նրանք արդեն ապրում են Սեւանա լճի կանաչելու դարդով, մյուս օրը պնդում են, որ միակ հերոսը ադրբեջանցիների կողմից նետված տեսանյութի տղան է, իսկ... ոչ, ոչ թե հաջորդ օրը, այլ այդ նույն օրը երեկոյան վերածվում են բրիտանական տերության մասնագետ եւ լուրջ դատողություններ անում, թե թագուհու մահն ինչ հետեւանքներ կարող է ունենալ եւ ափսոսում, որ թագուհու հետ լուսանկար չունեն, որ դնեն համացանցում:
Ու այսպես շրջանցվում եւ մի կողմ են նետվում հիմնական ու կարեւոր խնդիրը՝ մեզ պարտադրվող խաղաղության պայմանագիրը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Թեմա, որ պետք է չիջնի, պետք է դառնա անդադար քննարկումների եւ վերլուծությունների առարկա, մատնվում է անուշադրության:
Երեկ փոխանակ քննարկվեր Նիկոլ Փաշինյանի Վլադիվաստոկում հնչեցված տարօրինակ մտքերը, որոնք անչափ կարեւոր են իրավիճակը եւ նրա մտադրությունները հասկանալու համար, քննարկում էին տեսանյութում պատկերված երիտասարդին ու...
Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպմանն էլ հաջորդեց ոչ թե այդ հանդիպման քննարկումը, այլ համալսարանները Աշտարակ տեղափոխելու չեղած հարցը, որը հաջողությամբ մեկ օրվա հիշողությամբ հանրությանը նետեց նույն նիկոլը:
Top-News.am


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Թեժ գիշեր Վաշինգտոնում
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...