Երեք զբոսաշրջիկներով SpaceX առաքելությունը մեկնել է ՄՏԿ
Ուրբաթ օրը SpaceX-ը երեք հարուստ գործարարների եւ նրանց ուղեկցող տիեզերագնացներին ուղարկել է Միջազգային տիեզերակայան ավելի քան մեկ շաբաթով, հաղորդում է AP-ը։
Սա SpaceX-ի առաջին մասնավոր չարտերային թռիչքն է դեպի ուղեծրային լաբորատորիա՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին այնտեղ տեղափոխելուց երկու տարի անց։
Շաբաթ օրը տիեզերակայան կժամանեն ներդրումային, ռիելթերական եւ այլ ընկերություններ ղեկավարող ամերիկացի, կանադացի եւ իսրայելցի ներդրողները։ Յուրաքանչյուրը 55 միլիոն դոլար կվճարի հրթիռի թռիչքի եւ բնակության համար՝ ներառյալ սնունդը։
Ռուսաստանը զբոսաշրջիկներին հյուրընկալում է տիեզերակայանում, իսկ մինչ այդ՝ «Միր» կայարանում արդեն մի քանի տասնամյակ։ Անցած աշնանը ռուսական նկարահանող խումբ է ժամանել կայարան, ապա ժամանել են ճապոնացի մագնատը եւ նրա օգնականը։
Այցելուների համար նախատեսված տոմսերը ներառում են մուտք դեպի տիեզերակայանի բոլոր տարածքներ, բացառությամբ ռուսական մասի։ Կայարանում ներկա են նաեւ երեք ամերիկացի եւ մեկ գերմանացի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ