Շոլցը հետաձգում է Ուկրաինային գերմանական տանկերի մատակարարման որոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հետաձգում է Ուկրաինային բարձր տեխնոլոգիական տանկեր տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը՝ չնայած ճնշմանը մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։
Փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի եւ արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի կողմից ներկայացված պլանը մոտ 100 տանկի փոխանցում էր նախատեսում:
Ի սկզբանե այս հարցով որոշումը սպասվում էր այս շաբաթ։ Սակայն գործընթացն այժմ անորոշ վիճակում է, քանի որ կանցլերը, ի հիասթափություն իր իշխող կոալիցիայի գործընկերների, պնդում է, որ Գերմանիան նախ պետք է ընդհանուր հայտարարի հասնի արեւմտյան դաշնակիցների հետ այս հարցում, նախքան նման ծանր ռազմական տեխնիկա մատակարարելը, հայտարարել են պաշտոնյաները:
Ավելի վաղ գերմանացի պաշտոնյաները բացառել էին Կիեւին տանկեր նման ավելի բարդ արեւմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ չնայած Բեռլինի կողմից փետրվարին կայացված պատմական որոշմանն Ուկրաինային հակատանկային եւ զենիթային հրթիռներ մատակարարելու մասին՝ հիմնավորելով, որ ուկրաինացի զինվորներին դրանք օգտագործել սովորեցնելը շաբաթներ կամ ամիսներ կպահանջի։
Կանցլերի անորոշությունը բացասական արձագանք է առաջացրել կոալիցիոն գործընկերների՝ Կանաչների եւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության կողմից: Կառավարության անդամները զերծ են մնացել հանրային քննադատությունից: Բերբոքը միայն լրագրողներին հասկացրել է, որ կողմ է ավելի կատարյալ սպառազինության համակարգերի մատակարարմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ