Ռուսաստանն Արեւմուտքին առաջարկել է գազի դիմաց ռուբլով վճարելու ազնիվ սխեման. Լավրով
Ռուբլով գազի դիմաց Ռուսաստանի առաջարկած վճարման սխեման արդարացի է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է Եվրոպա գազի մատակարարմանը, ապա մեր երկրի նախագահն այնպիսի պայմաններով է հրամանագիր ստորագրել, որոնք, իմ ընկալմամբ, ընդունելի են արեւմտյան երկրների համար։ Բանն այն է, որ մեզ վճարում են արտարժույթով, հետո կալանքի տակ են առնում մեր հաշիվները։ Այսինքն՝ այն սխեման, որն առաջարկվել է (Ռուսաստանի կողմից), արդար է։ Դա մեզ թույլ կտա վճարումները ռուբլով ստանալ»,- ասել է Լավրովը Նյու Դելիում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Հնդկաստանը ճանապարհ կգտնեն Արեւմուտքի անօրինական միակողմանի պատժամիջոցների պատճառով առաջացած խոչընդոտները հաղթահարելու համար:
«Մենք պատրաստ կլինենք Հնդկաստանին ցանկացած ապրանք մատակարարել, որը նա կցանկանա գնել... Մենք ճանապարհ կգտնենք Արեւմուտքի անօրինական միակողմանի պատժամիջոցների պատճառով ստեղծված արհեստական խոչընդոտները հաղթահարելու համար»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ