Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ

13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Աշխարհ

Ավստրալիան 35 տոկոս լրացուցիչ մաքսատուրք է սահմանել Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող բոլոր ապրանքների վրա

Ավստրալիայի կառավարությունը 35 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրք է սահմանում Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ այդ երկրների վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։

«Ավստրալիայի կառավարությունը հետագա քայլեր է ձեռնարկում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի եւ նրան աջակցող Բելառուսի համար տնտեսական ծախսերը մեծացնելու համար։ 2022 թվականի ապրիլի 25-ից մենք լրացուցիչ 35 տոկոս մաքսատուրք կկիրառենք Ռուսաստանի Դաշնությունից եւ Բելառուսից ներմուծվող բոլոր ապրանքների համար»,- ասվում է Մորիսոնի հայտարարության մեջ, որը հրապարակված է երկրի կառավարության կայքում։

Վարչապետը նաեւ նշել է, որ Ավստրալիայի կառավարության համապատասխան հրամանը կհրապարակվի 2022 թվականի ապրիլի 1-ին, իսկ ապրիլի 25-ից ուժի մեջ կմտնեն նոր կանոնները, որից հետո Ռուսաստանից եւ Բելառուսից ապրանքներ ներմուծելիս 35 տոկոս լրացուցիչ առեւտրային սակագին կկիրառվի, մյուս վճարներից բացի։ «Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի համար առավելագույն տնտեսական ծախսեր ապահովելու համար՝ պատժամիջոցներ կիրառելով նրա քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, արգելելով ռուսական նավթի եւ գազի ներմուծումը եւ ավստրալիական կավահողի եւ ալյումինի հանքաքարերի արտահանումը ՌԴ»,- ասել է վարչապետը:

Այս պահին Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի եւ Բելառուսի ավելի քան 500 քաղաքացիների, այդ թվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաեւ մի շարք կազմակերպությունների, հաստատությունների եւ գերատեսչությունների դեմ: Կան նաեւ զգալի տնտեսական պատժամիջոցներ, այդ թվում՝ զենքի եւ բաղադրիչների, հումքի եւ նավթի եւ գազի արդյունահանման համար սարքավորումների արտահանման արգելքը։ Ներմուծման արգելքը վերաբերում է ռուսական էներգիայի աղբյուրներին, զենքերին եւ բաղադրիչներին, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել զենքի և բաղադրիչների արտադրության համար։

Ռուսաստանից Ավստրալիա ներմուծման ընդհանուր ծավալը փոքր է (տարեկան 45 մլն դոլարից պակաս) եւ հիմնականում բաժին է ընկնում մայրցամաքում չարտադրվող ապրանքներին։ Դրանց թվում են պարարտանյութերը, հում նավթը, անօրգանական թթուների եւ մետաղների աղերը։ Բելառուսից Ավստրալիան դաբաղանյութեր, ներկանյութեր եւ գունանյութեր, թուղթ, ստվարաթուղթ եւ ցելյուլոզ, ինչպես նաեւ որոշ դեղագործական ապրանքներ է ստանում: Այդ ներմուծման ընդհանուր ծավալը չի ​​գերազանցում տարեկան 10 մլն դոլարը։