ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին եւ զրոյական աճ՝ 2023-ին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2022-ին Ռուսաստանում տնտեսական աճի 10 տոկոս անկում է կանխատեսում՝ Ուկրաինայում Մոսկվայի ռազմական օպերացիայի արդյունքում, իսկ 2023-ին՝ զրոյական աճ։ Այս մասին ասվում է բանկի կողմից հինգշաբթի հրապարակված տարածաշրջանի տնտեսության վիճակի վերաբերյալ թարմացված զեկույցում։
«Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն տեսանելի ապագայում, ինչը 2022-ին ՀՆԱ-ի կտրուկ անկումից հետո Ռուսաստանի տնտեսության լճացման կհանգեցնի 2023-ին։ Դա բացասաբար կանդրադառնա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- ասված է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ: Այն դարձավ առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունը, որը հրապարակեց տարածաշրջանի տնտեսական պաշտոնական կանխատեսումը փետրվարի 24-ին հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր։
Վերլուծությունը պատրաստելիս ՎԶԵԲ-ի փորձագետները հիմնվում էին այն ենթադրության վրա, որ մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինայում հրադադար կհաստատվի։ Ընդ որում, բանկը նախազգուշացնում է, որ կանխատեսումը «անորոշության չափազանց բարձր մակարդակ ունի, այդ թվում՝ վատթարացման լուրջ վտանգը, եթե մարտական գործողություններն ուժեղանան կամ եթե Ռուսաստանից գազը կամ այլ ապրանքները սահմանափակումների ենթարկվեն»:
Անցյալ տարվա նոյեմբերին հրապարակված վերջին կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը 2022-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի 3 տոկոս աճ էր կանխատեսել:
Ինչպես ակնկալվում է, Բելառուսի տնտեսության աճի կրճատումը 2022-ին 3 տոկոս կկազմի, զրոյական աճով 2023 թվականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ