Պեսկով. Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ մարտի 29-ին Թուրքիայում
Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ մարտի 29-ին Թուրքիայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ այսօր պատվիրակությունները մեկնում են Թուրքիա։ «Մենք ակնկալում ենք, որ դա տեսականորեն կարող է վաղը տեղի ունենալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
«Առայժմ մենք չենք կարող եւ չենք խոսի առաջընթացի մասին։ Հենց այն փաստը, որ որոշվել է շարունակել բանակցությունները դեմ առ դեմ ձեւաչափով, իհարկե, կարեւոր է։ Բայց առայժմ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ բանակցությունների հետ կապված մանրամասներ չհրապարակելու քաղաքականությանը։ Մենք կարծում ենք, որ դա կարող է միայն վնասել բանակցային գործընթացին»,- հավելել է նա։
Պեսկովի խոսքով՝ «դեմ առ դեմ ձեւաչափը հնարավորություն է տալիս բանակցություններն ավելի կենտրոնացված, բովանդակային առումով ավելի հագեցած վարել»։ «Բայց մինչ այժմ, ցավոք, մենք չենք կարող էական ձեռքբերումներ եւ առաջընթաց արձանագրել»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում սպասել պետք չէ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ