Ուկրաինական պատերազմի ավարտից հետո շատ բան է փոխվելու. Ստեփան Դանիելյան
Ուկրաինական պատերազմի ավարտից հետո շատ բան է փոխվելու, սկսվելու է վերաարժեքավորման, վերաիմաստավորման փուլը, նաեւ խոսակցություններ, թե արդյոք ԵՄ բրենդն իրոք այն էր, ինչը մտածում էին, արդյոք դա ինքնաբավ ու լիարժեք նախագիծ էր, արդյոք եվրոպական սուվերենություն գոյություն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Միացյալ Եվրոպան հաջողված բրենդ է։ Հիմնական իմաստն այն է, որ Եվրոպայի ժողովուրդները երկարատեւ պատերազմներից հետո կարողացել են գալ համաձայնության' մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, հարցերը խաղաղ եղանակով, բանակցությունների միջոց լուծում։ Դա հանգեցրել է խաղաղության, բարեկեցության ու ընդհանուր ստանդների գերակայության, եւ ամենակարեւորը' միասնական եվրոպական ինքնության։ Կարճ ասած, բազմաթիվ մտածողների ուտոպիստական երազանքները կյանքի են կոչվել։
Արդյունքում բոլոր մերձեվրոպական ազգերը ձգտում են դառնալ եվրոպացի, այսինքն միանալ ԵՄ-ին։
Սա էր վերջին 30 տարվա ուկրաինացիների, վրացիների, անգամ թուրքերիեւ մյուսների նպատակը։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե եվրոպական նախագիծը տապալվի։ Ինչի մասին են երազելու այդ ազգերը, նաեւ արդեն ԵՄ անդամները։ Դա ինքնության կորուստ է նշանակում, դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։
Ուկրաինական պատերազմի ավարտից հետո շատ բան է փոխվելու, սկսվելու է վերաարժեքավորման, վերաիմաստավորման փուլը, նաեւ խոսակցություններ, թե արդյոք ԵՄ բրենդն իրոք այն էր, ինչը մտածում էին, արդյոք դա ինքնաբավ ու լիարժեք նախագիծ էր, արդյոք եվրոպական սուվերենություն գոյություն ունի։ Այդ ամենը առջեւում է, սակայն պրոցեսը սկսվել է»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...