Շոյգուն կոչ է արել պահպանել զորքերին ռոբոտների եւ ՌԷՊ միջոցների մատակարարման տեմպերը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել պահպանել զորքերին ռոբոտների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մատակարարման տեմպերը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության անցկացումը՝ այս տարի անհրաժեշտ է պահպանել զորքերին առաջադեմ սպառազինություն մատակարարելու տեմպերը՝ ներառյալ ռոբոտային համակարգերը, տեղեկատվական ապահովման միջոցները, ՌԷՊ միջոցները, ինչպես նաեւ, բնականաբար, նյութատեխնիկական ապահովումը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ այս պահին «վարկային միջոցների օգտագործմամբ սպառազինության եւ տեխնիկայի մատակարարումը» շարունակվում է։
«Առաջնահերթություն է գերճշգրիտ հեռահար սպառազինությունը, ավիացիոն տեխնիկան, ինչպես նաեւ ռազմավարական միջուկային ուժերի մարտունակության պահպանումը»,- նշել է նախարարը։
«Չնայած հակառուսական պատժամիջոցներին՝ այսօր պետական պայմանագրերի կնքման մակարդակը կազմում է 85 տոկոս, ապրիլին մենք ամբողջությամբ կավարտենք այդ աշխատանքը»,- հավելել է նա։
Շոյգուն նաեւ նշել է, որ նախարարությունն «ամբողջությամբ կատարում է անձնակազմի նկատմամբ բոլոր սոցիալական պարտավորությունները՝ հաշվի առնելով համապատասխան ինդեքսավորումների վերաբերյալ ընդունված որոշումները»։
«Բացի այդ, հաստատվել են «Վետերանների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցները ճանաչվում են մարտական գործողությունների վետերաններ։ Աջակցություն կտրվի նաեւ այս կատեգորիայի զինծառայողների հարազատներին»,- հավելել է ռուս նախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...