Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում ընդունելու Պուտինի հրամանը վերաբերում էր «Գազպրոմ»-ին. Պեսկով
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում ընդունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը վերաբերում էր «Գազպրոմ»-ին, «Նովատեկ»-ին այն չէր վերաբերում։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ «Նովատեկ»-ը մասնավոր ընկերություն է, եւ «այնտեղ դժվար թե ուղիղ հանձնարարական լինի»։
Պեսկովը նշել է, որ նախագահը ոչ մի կերպ չի տարանջատել (խոսքը գազատարի մասին է՝ խողովակաշար, թե ՀԲԳ), սակայն խոսքը Գազպրոմի մասին է»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ԵՄ-ին, եթե եվրոպական երկրները հրաժարվեն ռուբլով վճարումից, Պեսկովը հիշեցրել է, որ վճարումները ռուբլով ընդունելու ՌԴ նախագահի ուղիղ հանձնարարական կա։ «Մեկ շաբաթվա ընթացքում, ավելի ճիշտ, իրականում մնացած չորս օրվա ընթացքում «Գազպրոմ»-ը պետք է կատարի պայմանագրերը եւ մշակի թափանցիկ, հասկանալի համակարգ։ Մենք ելնում ենք պետության ղեկավարի հանձնարարականներից»,- եզրափակել է Պեսկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...