Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան

Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը
Աշխարհ

Պետդեպ. Մենք աշխատում ենք, որպեսզի Ուկրաինան ՀՕՊ համակարգեր ստանա

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ուշադիր հետեւում է Մարիուպոլի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ ստուգում է Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկատվությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շարունակում ենք ամեն օր ապացույցներ տեսնել, որոնք վկայում են գործողությունների մասին, որոնք կարող են ռազմական հանցագործություն լինել: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք առկա տեղեկությունները, որպեսզի պաշտոնապես որոշենք՝ ռազմական հանցագործություններ կատարվել են, թե ոչ, - ասել է Նեդ Փրայսը:- Մենք տեսել ենք Մարիուպոլի բնակիչների՝ Ռուսաստան բռնի տեղափոխման մասին հաղորդումները։ Մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկատվությունը։ ԱՄՆ-ն սերտորեն խորհրդակցում է իր ուկրաինացի գործընկերների հետ: Այդ հաղորդումները չափազանց մտահոգիչ են եւ, եթե հաստատվեն, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի լրացուցիչ ապացույցը կդառնան»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանի կառավարությանը թույլ տալ խաղաղ բնակիչներին ազատ եւ անվտանգ լքել Մարիուպոլը, ինչպես նաեւ թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ օգնությունը տրամադրել։

Պետդեպն աջակցություն է հայտնել Կիեւին եւ հավելել, որ, չնայած նախագահ Զելենսկու խաղաղ նախաձեռնություններին, Ռուսաստանը հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ձգտում չի ցուցադրում:

«Նույնիսկ չնայած նրան, որ այս պահին մենք շատ քիչ նշաններ ենք տեսնում առ այն, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը, մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ ամրապնդելու համար,- ասել է Նեդ Պրայսը:- Մենք արդեն մեր ուկրաինացի գործընկերներին աննախադեպ 2 միլիարդ դոլարի աջակցություն ենք տրամադրել անվտանգության ոլորտում: ԱՄՆ-ն նաեւ տրամադրել է հենց այն համակարգերը, հնարավորությունները եւ ակտիվները, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինային եւ որոնք այն կօգտագործի ռուսական ագրեսիայից արդյունավետորեն պաշտպանվելու համար»:

Պետդեպի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ սահմանած պատժամիջոցները հարված են հասցնում «ռուսական տնտեսությանը, դրա ֆինանսական համակարգին, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքին աշխարհում»։

«Նախագահ Պուտինը մի շարք սխալ հաշվարկներ թույլ տվեց: Նա շատ սխալ էր հաշվարկել, երբ կարծում էր, որ իր զորքերը կարող են մի քանի ժամվա ընթացքում եւ առանց դիմադրության հանդիպելու անցնել Ուկրաինայով եւ ուժով գրավել երկիրը, այդ թվում՝ դրա խոշոր քաղաքները: Նախագահ Պուտինը սխալ էր հաշվարկել, եթե կարծում էր, որ չի բախվի այն ծանր տնտեսական և ֆինանսական հետեւանքներին, որոնք նախագահ Բայդենը եւ միջազգային հանրությունը խոստացել էին, եթե այդ ներխուժումը շարունակվի:

Նեդ Փրայսի խոսքով՝ «սա այն պատերազմ չէ, որին ռուսները միաձայն աջակցում են»։

«Ռուսաստանի կառավարությունը, Կրեմլն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի էլ ավելի շատ փորձեն վերահսկել տեղեկատվական միջավայրն, քան դա արվում էր նախկինում։ Չնայած տեղեկատվական ուղիների ճնշմանը, ցուցարարներին, ավելի քան 15000 խաղաղ ցուցարարի ձերբակալությանը, կան հստակ նշաններ, որ պատերազմը լիակատար աջակցություն չունի Ռուսաստանի քաղաքացիների շրջանում»,- ընդգծել է նա։

Նեդ Փրայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու մասով:

«Ինչ վերաբերում է «Ս-300»-ի նման համակարգերին, մենք աշխատում ենք օգնել Ուկրաինային մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի եւ դրանց զինամթերքի ձեռք բերման հարցում:- հայտարարել է Նեդ Փրայսը:- Պետքարտուղար Բլինքենը հաստատել է մեր 14 գործընկերներից Ուկրաինային ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Մենք աշխատում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ այլոց հետ՝ նման համակարգերի առկայության եւ, ի վերջո, մեր ուկրաինացի գործընկերներին դրանց տրամադրման ուղղությամբ՝ լինի դա ԱՄՆ, թե այլ երկրի արտադրության»: