Վերա Բրեժնեւան մեկնել է Լեհաստան՝ օգնելու ուկրաինացի փախստականներին
Երգչուհի Վերա Բրեժնեւան մեկնել է Լեհաստան, որտեղ կամավոր է դարձել եւ օժանդակում է հումանիտար օգնություն հավաքել Ուկրաինայից փախստականների համար: Աստղը կիսվել է երեխայի նկարած նկարով, որը նա գտել է կամավորական աշխատանքների ժամանակ։
«Երբ մենք տեսակավորում ենք հումանիտար օգնությունը, ծանրոցներում հայտնվում են նկարներ երեխաներից, որոնք նման գեղեցիկ ձեւով ցանկանում են աջակցել այլ երկրների երեխաներին», — պատմել է արտիստուհին։
Երգչուհին, որը կոշտ հեյթի է արժանացել, շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք այս բարդ ժամանակներում աջակցում են իրեն։
«Հոգիս չի դադարում ցավել, արցունքներս չեն դադարում հոսել, անհնար է սովորել սարսափին։ Ես նաեւ չեմ կարող սովորել, թե որքան բարություն կա մարդկանց մեջ, այն ցույց են տալիս ծանոթներն ու անծանոթները: Հիմա ինչ-որ ժամանակ վատ լուրեր են, բայց լավ մարդիկ», - խոստովանել է 40-ամյա շիկահերն իր անձնական բլոգում։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր երգչուհին հակառուսական դիրքորոշում է որդեգրել, ինչով արժանացել է բազմաթիվ ռուս բաժանորդների քննադատությունը։ Ուկրաինայի մասին իր գրառումների վերաբերյալ մեկնաբանությունները Վերան նախընտրում է փակել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա