Լավրովը թվարկել է, թե ինչ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվեն համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, որը կներառի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության հարցերը, ինչպես նաև «Ռուսաց լեզվի» օրենքի մասին հարցը։ ՌԴ արտգործնախարարի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մեր գործողությունները Ուկրաինայում կավարտվեն համապարփակ փաստաթղթի ստորագրումից հետո, որը ներառում է անվտանգության հարցերը, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ՝ տալու հարցը՝ անվտանգության երաշխիքներով և, իհարկե, օրենսդրական դաշտ բերելով ռուսաց լեզվի, ռուսերեն կրթության և ռուսական լրատվամիջոցների հարցը»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաև հավելել է, որ զգում է, թե ինչպես է Վաշինգտոնը ճնշում գործադրում ուկրաինական պատվիրակության վրա Ռուսաստանի հետ բանակցություններում։
«Զելենսկին առաջարկել է բանակցություններ վարել, մեր նախագահը համաձայնել է: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները թույլ չեն տալիս համաձայնել մեր պահանջներին, որոնք ես նվազագույնն եմ համարում։ Այնուամենայնիվ, գործընթացը դեռ շարունակվում է»,- ասել է նախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...