Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղ լուծման որոնումների հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի սկսած պատերազմն ավարտելու հեռանկարները։ Այս մասին տեղեկացրել է УНИАН-ը՝ հղում կատարելով BFM TV-ին։
Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը կայացել է նախորդ հեռախոսազանգից երկու օր հետո։
Մակրոնը հավաստիացրել է Զելենսկուն, որ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային եւ պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել եվրոպական գործընկերների հետ։
Երկու երկրների նախագահները քննարկել են ճգնաժամից դուրս գալու հավանական հեռանկարները։
Ավելի ուշ Զելենսկին իր տեսաուղերձում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը։
«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնի հետ մեր փոխգործակցության, խաղաղության հասնելու որոնումների մասին՝ մեր տարածքների ազատագրման, մեր մարդկանց փրկության համար։ Համոզված եմ՝ դուք հասկանում եք, որ բանակցությունները հեշտ չեն, բայց դրանք անհրաժեշտ են, որովհետեւ խոսքը կյանքի մասին է։ Ուկրաինան միշտ խաղաղ լուծում է փնտրել, մանավանդ որ մենք այժմ շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ, որովհետեւ մենք հաշվում ենք յուրաքանչյուր սպանվածին, որովհետեւ մեզ համար նշանակություն ունի յուրաքանչյուր քանդված ընտանիքը, յուրաքանչյուր ավերված տունը, որովհետեւ մենք ուկրաինացիներ ենք, եւ մեզ համար մարդն անգնահատելի է»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...