Պատերազմին պետք է վերջ տալ, առաջարկներ ունենք. Զելենսկի
«Ուկրաինայում ռուսական զորքերի մարտավարությունն իրավիճակի վատթարացման է հանգեցնում հենց Ռուսաստանում, ուստի խաղաղության եւ անվտանգության շուրջ բանակցությունները Մոսկվայի միակ հնարավորությունն են՝ սեփական սխալներից նվազեցնելու վնասը: Մեր երկիրը գրավելու ռուս զինվորականների նախնական ծրագիրը ձախողվեց։ Եւ նրանք, կարծես, չգիտեն՝ էլ ինչ կարելի է անել մեզ հետ: Նրանց ռազմական հրամանատարները, կարծես, չեն կարողանում իրենց քաղաքական ղեկավարությանն այլ բան առաջարկել, քան դաժան եւ սխալ մարտավարությունը՝ մեզ հյուծելու, Ուկրաինան հյուծելու համար։ Խաղաղ բնակչությանը, խաղաղ քաղաքներին, մարդկանց, երեխաներին մշտական հարվածներից բացի, հրթիռներից, ավիառումբերից, «Գրադ»-ից, «Ուրագաններ»-ից գնդակոծություններից բացի ոչինչ, ոչ ռազմական ենթակառուցվածքից՝ բնակելի շենքերից, հիվանդանոցներից, դպրոցներից, եկեղեցիներից բացի»,-այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Բայց նրանց զինվորականների այս մարտավարությունը միայն սրում է իրավիճակը ռուսական պետության համար, նոր ու նոր կործանարար պատժամիջոցների է հանգեցնում, դրդում է նոր անդամներին միանալ մեր հակապատերազմական կոալիցիային, թույլ է տալիս Ռուսաստանի վրա ճնշման համար միավորել նույնիսկ այն պետություններին, որոնք միշտ փորձել են չեզոք մնալ:
Ուստի խաղաղության, մեզ համար, Ուկրաինայի համար անվտանգության բովանդակալից, ազնիվ եւ առանց ձգձգման բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալներից վնասը նվազեցնելու համար»,- ասել է Զելենսկին։
«Ուկրաինան միշտ պնդել է բանակցությունները, երկխոսություն, խաղաղության համար լուծում է առաջարկել: Եւ ես ուզում եմ, որպեսզի բոլորը լսեն ինձ հիմա, հատկապես՝ Մոսկվայում: Ժամանակն է հանդիպել: Խոսելու ժամանակն է։ Ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը: Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն էլ չի բավականացնի ոտքի կանգնելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա ուշադրություն է հրավիրել Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի մի ուշագրավ դետալի վրա:
«Պարզապես պատկերացրեք, որ Մոսկվայի այդ մարզադաշտում 14 հազար դի եւ տասնյակ հազարավոր վիրավորներ եւ հաշմանդամներ են։ Ռուսական կողմն այդքան կորուստներ ունի այս ներխուժումից: Ահա այդպիսին է պատերազմի գինը: Մոտ երեք շաբաթվա ընթացքում: Պատերազմին պետք է վերջ տալ. Ուկրաինայի առաջարկները սեղանին են»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ առաջիկա օրերին կշարունակի Ուկրաինայի համար խաղաղության կոչով դիմել աշխարհի ժողովուրդներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...