«Ո՞ւր են այդ հայրենասերները»․ Ավրաամ Ռուսոն կտրուկ է արտահայտվել ռուս արտիստների մասին
Երգիչ Ավրաամ Ռուսոն կտրուկ է արտահայտվել արտիստների մասին, որոնք Ուկրաինայում ռազմական օպերացիան սկսելուց հետո հեռացել են Ռուսաստանից։ Նրանց խոսքով՝ իրենք վաղուց էին պատրաստվում հանգստանալ արտասհամանում։ Երաժիշտը հուզառատ հայտարարել է, որ չի հարգում նրանց, ովքեր բարդ ժամանակներում թողել են Ռուսաստանը։
«Ի՞նչ հանգիստ։ Բոլորը փախել են շների նման, ես ասում եմ նրանց ճակատին։ Ո՞ւր են նրանք՝ այդ հայրենասերները»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում նշել է 52-ամյա երաժիշտը։
Ռուսոն այժմ Ամերիկայում է, նրան բարդ վիրահատություն է սպասվում։ 2006թ․-ին երգչի մեքենայի վրա հրացանով կրակել են։ Նա հոսպիտալացվել է, շատ արյուն կորցրել։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսոն ստիպված է ամեն օր կոմպրեսիոն ներքնազգեստ կրել, քանի որ նրա ոտքի հատվածում արյան շրջանառությունը նորմալ չի կատարվում։ Երաժիշտը խոստովանել է, որ իրեն անդամահատում է սպառնացել։
Ավելի վաղ Ռուսաստանը լքել են հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը, լրագրող Քսենիա Սոբչակը, երգչուհի Ժասմինը, երգչուհի Ալլա Պուգաչովան եւ նրա ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը եւ այլք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...