Forbes. Ռուսաստանից հեռացող ընկերություններն ավելի քան 200 հազար մարդու ապահովում են աշխատանքով
Միջազգային ընկերությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ լքում են Ռուսաստանը, աշխատանքով են ապահովում ավելի քան 200 հազար մարդու, գրում է Forbes ամսագիրը։
Ըստ տեղեկությունների՝ McDonald's-ն այդ ընկերությունների թվում է։ Ռուսաստանում արագ սննդի ռեստորանների ցանցում աշխատում է 62 հազար մարդ։
Pepsico-ն աշխատողների թվով երկրորդ ընկերությունն է։ Նշվում է, որ Ռուսաստանում Pepsico-ում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 19 հազար մարդ։
IKEA-ն երեք ամսով փակել է ռուսական բոլոր խանութները, բացառությամբ 14 Mega առեւտրի կենտրոնների, դադարեցրել է տեղական արտադրությունն ու գնումները տեղական կապալառուներից։ Ընկերությունում աշխատում է 15 հազար աշխատակից, որոնց IKEA-ն դեռ չի ազատել աշխատանքից։ Երեք ամիս նրանք կաշխատեն աշխատավարձի պահպանմամբ։ IKEA Russia-ի ներկայացուցիչ Կոնստանտին Տյուտրինը ամսագրին պարզաբանել է, որ աշխատակիցներն աշխատում են սովորական ռեժիմով։
Yum! Brands-ը, որին պատկանում են KFC եւ Pizza Hut ապրանքանիշերը, աշխատողների թվով երրորդ խոշոր ընկերությունն է, որը նույնպես դադարեցրել է գործունեությունը: Ընկերության ռուսական ձեռնարկություններն ունեն ավելի քան 14,5 հազար աշխատակից։ Նշվում է, որ ընկերության կողմից անմիջականորեն վերահսկվող 70 KFC ռեստորանների աշխատանքը սառեցվել է, մինչդեռ ամբողջ ցանցն ունի մոտ 1000 վաճառակետ, որոնց մեծ մասն աշխատում է ֆրանշիզայով։
Ռուսական եւս 502 խանութներ դադարեցրել են աշխատանքը իսպանական Inditex ընկերության որոշմամբ, որին պատկանում են Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho եւ այլ ապրանքանիշեր։ Խանութների ժամանակավոր փակումից հետո Inditex-ը շարունակում է ֆինանսապես աջակցել մոտ 9000 աշխատակցի։
Իրենց գործունեությունը դադարեցրած ավտոարտադրողների թվում ամենախոշոր գործատուն Volkswagen կոնցեռնն է, որտեղ աշխատում է գրեթե 5,8 հազար մարդ։ Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ, ըստ ընկերության, Ռուսաստանում աշխատողները կարճաժամկետ աշխատանքային նպաստ կստանան։
Նաեւ EPAM Systems-ը, որտեղ աշխատում է ավելի քան 6000 մարդ, հայտարարել է Ռուսաստանում հաճախորդների սպասարկման դադարեցման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով