Բլինքեն. Ուկրաինայի ՆԱՏՕ չմտնելը չպետք է ընկալել որպես զիջում Ռուսաստանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքով՝ Ուկրաինայի չմտնելը ՆԱՏՕ չպետք է ընկալել որպես զիջում Ռուսաստանին։
«Չեմ կարծում, թե սա զիջում է»,- ասել է Բլինքենը CNN հեռուստաընկերության եթերում։
«Իմ կարծիքով՝ սա ընդամենը իրականության արտացոլումն է, որը նշանակում է, որ դեռեւս ռուսական ագրեսիայից առաջ Ուկրաինան չէր պատրաստվում հաջորդ օրը միանալ ՆԱՏՕ-ին»,- պարզաբանել է պետքարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել էր այն փաստն ընդունելու անհրաժեշտության մասին, որ երկրին տեսանելի ապագայում չի հաջողվի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
Բլինքենը քննադատել է նաեւ Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ։
«Փաստը, որ Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի գործողությունները, ինքնին շատ բանի մասին է ասում, ոչ միայն Ռուսաստանին, Ուկրաինային կամ Եվրոպային, այլեւ ամբողջ աշխարհին»,- նշել է Բլինքենը։
«Երկրորդ,- շարունակել է նա,- մենք անհանգստացած ենք նրանով, որ Չինաստանը կարող է նյութական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին կամ խափանել մեր մտցրած պատժամիջոցները։ Մենք այդ մասին ուղղակիորեն ասել ենք Չինաստանին, այդ թվում վերջին 24 ժամում, չինացի գործընկերոջ հետ նախագահի ազգային անվանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպման ժամանակ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով