Կլիչկոն Հռոմի պապին Կիև է հրավիրել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Կիև՝ խաղաղության կոչ հղելու:
«Մենք հավատում ենք, որ Կիևում համաշխարհային կրոնական առաջնորդների ներկայությունը կյանքեր փրկելու և խաղաղության ճանապարհ հարթելու բանալին է», – ինչպես հայտնում է Reuters-ը, ասվում է Կլիչկոյի նամակում:
«Եթե Կիև ուղևորությունը հնարավոր չէ, խնդրում ենք համատեղ տեսակոնֆերանս, որը կձայնագրվի կամ կհեռարձակվի ուղիղ եթերով: Ջանքեր կգործադրվեն ապահովելու Վլադիմիր Զելեկսիի ներկայությունն այդ տեսակոնֆերանսին», – նշված է նամակում:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Մատեո Բրունին մարտի 15-ին Վատիկանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է. «Սրբազան հայրը նամակ է ստացել Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետից։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիսում է Կիևի բնակիչների տառապանքները, նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել պատերազմից, նրանց, ովքեր կոչված են կառավարելու այն»:
Հռոմի պապը, նշել է Բրունին, աղոթում է Կիևի քաղաքացիների պաշտպանության համար և կրկնում է իր կոչը. «Երեխաների, անմեղ և անպաշտպան քաղաքացիների սպանության բարբարոսության համար չեն կարող լինել համոզիչ ռազմավարական փաստարկներ. այս անընդունելի զինված ագրեսիան պետք է դադարեցվի, նախքան քաղաքները գերեզմանոցների վերածվելը»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա