Հայտարարվել են «Critics Choice Awards-2022»-ի դափնեկիրների անունները
Ամերիկյան «Critics Choice Awards-2022» կինոմրցանակաբաշխության ժյուրին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնել է ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» (Power of the Dog) ֆիլմին։
Բենեդիկտ Քեմբերբետչի մասնակցությամբ ֆիլմը հաղթանակ է տարել միանգամից չորս անվանակարգում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն ադապտացված սցենար», «լավագույն օպերատորական աշխատանք» եւ «լավագույն ռեժիսորական աշխատանք»։
Լավագույն կատակերգություն է ճանաչվել «Մատուտակով պիցցան», լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում կատարած դերի համար, լավագուն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմի Ֆեյի աչքերը» ժապավենում մարմնավորած կերպարի համար։
Սերիալների անվանակարգերում մրցանակներ են ստացել «Ժառանգները», «Մեյրն Իսթթաունից», «Թեդ Լեսո» եւ «Կաղամարի խաղը» նախագծերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով