Կադիրովն Ուկրաինայում իր հնարավոր գտնվելու մասին. կաղում է ձեր հետախուզությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ուկրաինական հետախուզության հաղորդումն Ուկրաինայում իր հնարավոր գտնվելու մասին։
«Կաղում է ձեր հետախուզությունը... Տեսանյութում մենք Գոստոմելում ենք։ Օրերս մենք ձեզանից մոտ 20 կիլոմետր էինք հեռու, կիեւցի նացիկներ, իսկ ներկա պահին է՛լ ավելի մոտ ենք, եւ կարո՞ղ եք կռահել, թե որքան ենք մենք մոտեցել»,- գրել է Կադիրովն իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ ՈւԱԾ-ի հետախուզությունն աշխատել չգիտի, քանի որ օտարերկրացի հրահանգիչները եւ զինվորական խորհրդատուներն ուսուցանում են հնացած մեթոդներով։ «Մենք գործով ցույց կտանք ձեզ, որ ռուսական պրակտիկան ավելի լավ է պատերազմ սովորեցնում, քան օտարերկրյա տեսությունն ու զինվորական խորհրդականների հրահանգները։ Իսկ գուցե մենք արդեն Կիեւո՞ւմ ենք ու անհրաժեշտ հրամանի՞ն ենք սպասում»,- ամփոփել է Կադիրովը։
Ավելի վաղ ցանցում հայտնվել էր տեսանյութ Կադիրովի մասնակցությամբ։ Ուկրաինական ԶԼՄ-ներում՝ հետախուզությանն արված հղմամբ, հավաստիացվում էր, որ տեսանյութն արված է Ուկրաինայի տարածքում։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է