Զելենսկին՝ ԵՄ առաջնորդների որոշման մասին. դա այն չէ, ինչ մենք սպասում էինք
Դա այն չէ, ինչ մենք սպասում էինք։ Այսպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԵՄ առաջնորդների որոշումը՝ կապված Ուկրաինայի անդամակցության հեռանկարների հետ, հաղորդում է УНИАН-ը։
«Երեկ տեղի ունեցավ ԵՄ երկրների առաջնորդների շատ կարեւոր հանդիպումը՝ երկար, առարկայական։ Մենք գիտենք, թե ինչ են քննարկել այս հանդիպմանը բոլոր ղեկավարները, գիտենք, թե ովքեր են մեզ աջակցել, ովքեր են լռել, ովքեր են փորձել այդ ձեւակերպումները դեռեւս անբավարար դարձնել Ուկրաինայի, Եվրոպայի եւ մեր ընդհանուր ազատության համար։ Ինչպե՞ս ենք գնահատում ընդունված որոշումը։ Շատ պարզ։ Պետք է ավելի ուժեղ լինել։ Սա այն չէ, ինչ մենք սպասում էինք»,- ասել է Զելենսկին։
Նշենք, որ Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ մասնակիցները համաձայնության չեն եկել Ուկրաինայի ընդունման արագացված ընթացակարգի շուրջ։
Նրանք պայմանավորվել են աջակցել Ուկրաինայից փախստականներին եւ մեծացնել Ռուսաստանի եւ Բելառուսի վրա ճնշումը։ ԵՄ երկրները նաեւ խոստացել են պատերազմի ավարտից հետո աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը։
«Ուկրաինան պատկանում է մեր եվրոպական ընտանիքին»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի գնահատականը կարող է երկար տեւել։ Այս մասին ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։ «ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա։ Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան երկար սպասել են անդամակցության գործընթացին»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով