«Մեծ յոթնյակի» երկրները պատժամիջոցների նոր փաթեթ են պատրաստում Ռուսաստանի դեմ
«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստվում են պատժամիջոցների նոր փաթեթ մտցնել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Մենք արդեն G7-ի հետ աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթ մտցնելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Նա, սակայն, չի ճշտել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի տնտեսության թուլացմանը»։
Թրասն ավելացրել է, որ արեւմտյան երկրներն իրենց գործողություններով մտադիր են զրկել Ռուսաստանի ղեկավարությանը «իրենց ռազմական մեքենան ֆինանսավորելու» հնարավորությունից։
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ՌԴ տնտեսությունն արդեն «լրջորեն տուժել է» G7-ի պատժիչ ճնշման տակ։
Նա մյուս երկրներին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող միջոցներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով