Չինաստանն ավելի քան 250 միլիոն դոլար կհատկացնի աշնանացան ցորենի արտադրությունը զարգացնելու համար
Չինաստանն ավելի քան 250 միլիոն դոլար կհատկացնի աշնանացան ցորենի արտադրությունը զարգացնելու համար։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Գումարի մի մասը կուղղվի աշնանացան ցորենի արտադրությունը կայունացնելուն հինգ հիմնական արտադրական շրջաններում, այդ թվում՝ Հեբեյ եւ Շանդուն նահանգներում, որտեղ ցանքը հետաձգվել է։
Կենտրոնական կառավարությունը նաեւ գումար կհատկացնի գրեթե տասնյակ արտադրական շրջաններին՝ կանխելու եւ վերահսկելու էքստրեմալ եղանակային պայմանների ազդեցությունը ցորենի վրա:
Չինաստանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ երկրում աշնանացանի ցանքի վիճակը պատմության մեջ վատագույնն է դարձել այն բանից հետո, երբ հորդառատ անձրեւները հետաձգել են ցորենի դաշտերի գրեթե մեկ երրորդ հատվածի ցանքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով