Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել եբն 4 ավտոմեքենաներ. Կան վիրավորներ
Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes 350» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․), «Mercedes W124» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1986 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Ա․ Ջ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։
Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը