Toyota-ն ստեղծել է մահճակալով, խոհանոցով ու լվացարանով մինիվեն
Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա է հանել Proace մինիվենի նոր տարբերակը, որը նախատեսված է բնության գրկում հանգստի սիրահարների համար։ Մոդելն ունի քեմփինգի համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, այդ թվում մահճակալ, հայտնում է Motor-ը։
Ճանապարհորդների համար Proace մինիվենը պատրաստվել է QUQUQ պրոֆիլային ընկերության հետ համատեղ։ Ուղեբեռի բաժնում հայտնվել է ծալովի մահճակալ, նաեւ գազօջախ ու խոհանոցային զանազան հարմարանքներ։ Այնտեղ կա նաեւ ջրի համար ռեզերվուար ու փոքր լվացարան։
Ընկերությունից հայտնել են , որ մինիվենը կարելի է պատվիրել թե հինգ, թե յոթ տեղանոց սալոնով։
Հավելավճարի դիմաց գնորդներին կառաջարկեն նաեւ ծալովի սեղանիկ ու աթոռներ, նաեւ Dachzelt ARB Simpson III հատուկ վրան, որը դառնում է մեքենայի շարունակությունը։
Գերմանիայում մինիվենի նվազագույն գինը 35 300 եվրո է։
Նման մինիվեներ են արտադրում նաեւ Mercedes-Benz ու Volkswagen ընկերությունները։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս