Իսլամիստ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ. լրատվամիջոց
Նիգերում՝ Մալիի սահմանին իսլամիստ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունում աղբյուրներին:
Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ հարձակման հետեւանքով զոհվել են Չոմբանգու գյուղի 49 բնակիչներ, եւս 17 մարդ վիրավորվել է:
Երկրորդ աղբյուրը հայտնել է Զարումդարեյե գյուղում եւս մոտ 30 ֆերմերի զոհվելու մասին:
Երկրի կառավարությունից տեղի ունեցածն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել:
Նիգերը հաճախ է տուժում իսլամիստ գրոհայինների հարձակումներից, որոնք կապված են «Ալ Քաիդա» եւ ԻՊ ահաբեկչական խմբավորումների հետ: Մալիի, Բուրկինա Ֆասոյի եւ Նիգերիայի սահմաններին հարձակումների հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ