Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
Ռուսաստանը չի նկատել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների դեմ որեւէ սադրանք: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի,- նշել է նա: - Գոհունակությամբ ենք նշում Բաքվի եւ Երեւանի տրամադրվածությունը կատարելու ստանձնած պարտավորությունները, գնալու ընդհանուր իրադրության կայունացմանը: Կցանկանայի նշել համատեղելիության բարձր աստիճանը, որը կողմերը դրսեւորում են ծագող հարցերը լուծելիս: Ռուսաստանն իր հերթին շարունակում է պատասխանատվությամբ եւ արդյունավետորեն կատարել հրադադարի երաշխավորի իր գործառույթը: Ռուս խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ առայժմ չեն նկատվել»:
Լավրովը նշել է, թե միակ նկատելի խախտումը, որը գրանցվել էր դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել: «Ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած եռանդուն քայլերը թույլ են տվել խուսափել միջադեպի ընդլայնումից,- շարունակել է նա: - Հետագայում եւս բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի հրադադարի խափանում թույլ չտանք»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն