Պղնձի գինն աճում է դոլարի արժեզրկման ֆոնին
Երկուշաբթի պղնձի գինն աճում է, ԱՄՆ տնտեսական օգնության փաթեթի հավանություն ստանալուց հետո դոլարի արժեզրկումն աջակցում է մետաղի արժեքին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,15 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,6122 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի տեղի ունեցած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա մետաղի արժեքը, եռամսյա մատակարարումներով, նվազել էր 0,71 տոկոսով, մինչեւ 7787,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքն աճել էր 1,2 տոկոսով, մինչեւ 2030 դոլար, ցինկի արժեքը աճել էր 0,83 տոկոսով, 2842,5 դոլար: Ուրբաթ բորսաները փակվել էին Սուրբծննդյան կաթոլիկ տոնը նշելու պատճառով:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել էր 0,15 տոկոսով, մինչեւ 90,19 կետ: Ավելի թույլ դոլարն աջակցում է հումքային ապրանքների, այդ թվում նաեւ պղնձի պահանջարկին: Այդ դեպքում մետաղը հասանելի է դառնում այլ արժույթներ տնօրինող ներդրողների համար:
Դոլարի արժեզրկումը հետեւել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2021 թվականի բյուջեն ստորագրելուն, որը ներառում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 900 մլրդ դոլարի տնտեսական օգնության փաթեթը: Ենթադրվում է, որ համաձայնվելով փաստաթուղթը ստորագրել՝ Թրամփն ապահովել է պայմանավորվածությունն այն մասին, որ լրացուցիչ տնտեսական օգնության շուրջ բանակցությունները շարունակվելու են:


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին