ԱՄՆ-ն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք կպահանջի Բրիտանիայից ժամանող բոլոր ուղեւորներից
ԱՄՆ-ի կառավարությունը երկուշաբթի օրվանից կսկսի կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք Միացյալ Թագավորությունից ժամանող բոլոր ուղեւորներից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 72 օրը:
Միացյալ Թագավորություն ժամանող բոլոր օդային ուղեւորները պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունք ԱՄՆ թռնելու համար, ասվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հայտարարության մեջ: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Թրամփի վարչակազմն ամերիկյան ավիաընկերություններին հայտնել է, որ չի նախատեսում որեւէ թեստ պահանջել Մեծ Բրիտանիա ժամանող ուղեւորների համար:
Գերատեսչությունում հայտնել են, որ հրամանը կստորագրվի ուրբաթ օրը, իսկ ուժի մեջ կմտնի երկուշաբթի:
Որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամի հայտնաբերումից հետո, ինչը շատ երկրներին դրդեց փակել սահմանները Միացյալ Թագավորությունից ժամանողների համար:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրենք սերտ կապի մեջ են ԱՄՆ իշխանությունների հետ եւ աշխատում են հնարավորինս նվազագույնի հասցնել խախտումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ