National Review-ն՝ Լեռնային Ղարաբաղի մասին. Ռուսաստանը վերածվել է ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանի պահապանի
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը վերածվել է ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանի պահապանի, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պասիվ է եղել, հաղորդում է National Review-ն:
Հոդվածագրի խոսքով՝ նոյեմբերին Ռուսաստանը ստացել է այլ երկրի մի մասը:
«Անեքսիային նախորդել են Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտական գործողությունները: Լեռնային տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, սակայն 1994 թվականից երկու երկրների միջեւ հրադադարից հետո վերահսկվում է էթնիկ հայերի կողմից: Սեպտեմբերին հակամարտությունը կրկին սրվել է: Երկու ամիս անց խաղաղ համաձայնագիր է կնքել, որի արդյունքում հաղթել է Ռուսաստանը. այն միջնորդ է հանդիսացել հրադադարի կնքման համար, որի արդյունքում Կրեմլի խաղաղապահ ուժերը հայտնվել են տարածաշրջանում, իսկ մինչ այդ Ամերիկան ծուլորեն հետեւում էր տեղի ունեցածին:
Իրականում, եթե Ամերիկան պատրաստ չէ մասնակցել խաղաղ գործընթացին, ապա Լեռնային Ղարաբաղն այժմ անորոշ ժամկետով պատկանում է Ռուսաստանին»,-գրում է հոդվածագիրը:
Նրա խոսքով՝ այժմ, երբ ռուս զինվորականները զորքեր են մտցնում, Մոսկվայի ազդեցության լծակները վերածվում են նաեւ տնտեսական լծակի. Հայաստանի միջով դեպի ադրբեջանական անկլավ Նախիջեւան տրանսպորտային միջանցքի ապահովման ճանապարհով Ռուսաստանն այժմ վերահսկում է Ադրբեջանի երկար սպասված ցամաքային ուղին Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով եւ Եվրոպա:
Արեւմուտքը կարող էր դա կանխատեսել՝ նշվում է հոդվածում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու հնարավորության մասին՝ հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է լիարժեք եւ բազմակողմանի դեմ հանդես գա անձնագրավորմանը, ամերիկյան ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն ենթակառուցվածքային եւ էներգետիկ նախագծերում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ