Մատվիենկո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հավելյալ բանակցություններ է պահանջում
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար միջազգային ջանքերի հույս ունի: Այս մասին լրագրողներին հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հավելյալ բանակցություններ է պահանջում: Մենք անկասկած, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի նախագահի եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցով գործընթացին ներգրավված այլ պետությունների ջանքերի հույս ունենք: Շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարեւորն արդեն ձեռք է բերվել՝ միջազգային փաստաթղթերի կատարում, որոնցով Ադրբեջանին են վերադարձվել այն տարածքները, որոնք նրան էին պատկանում…Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել»,-ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա սրում եւ նոր մարդկային զոհեր:
«Դա շատ բարդ համաձայնագիր է, որին հասնելը հեշտ չի եղել…Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են պահպանում այդ համաձայնագիրն ու թույլ չեն տալիս դրա պայմանների խախտում եւ զինված հակամարտության վերադարձ, նրանք նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը»,-հավելել է Մատվիենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ