Ի՞նչ համաձայնության ներքո է մարդկանց օտարում իրենց տներից. Կարեն Բեքարյան
Ուզում եմ մի բան հստակ վերհիշենք՝ նոյեմբերի 9-10-ի եռակողմ խայտառակ հայտարարությունը։ Դրա մեջ որևէ կետ չկա ԼՂՀ հարավին, Հայաստանի սահմանակից շրջաններին վերաբերող, կամ եթե ԽՍՀՄ լեզվով ասեմ, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններին։ Այս մասին կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
«Հայկական կողմից այդ հայտարարությունը ստորագրողը չի փորձել անգամ ունենալ իրավիճակ, որ Հայաստանի Զինված ուժերի և ԼՂՀ ՊԲ-ի տարբերակում լինի։ Եռակողմ հայտարարության հիմնական կետերից էր այն, որ ով որտեղ կանգնած է, մնում է կանգնած, և 3 շրջանների՝ Աղդամի, Քարվաճառի, Լաչինի հանձնման վերաբերյալ կար ժամանակացույց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի շրջակայքում, այդ երեք շրջաններից ոչ մեկը չէ։ «Հետևաբար, ըստ հայտարարության, հայ զինվորը պետք է կանգնած մնար այնտեղ, որտեղ կանգնած էր։ Այն, ինչ որ այսօր Սյունիքում տեղի է ունենում, միանշանակ որևէ առնչություն չունի եռակողմ հայտարարության հետ»,-ասաց նա՝ նշելով նաև, թե դրա հետ կապված իշխանությունը մանիպուլյացիաներ է անում։
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, Բեքարյանն ընդգծեց, որ նման դեպքում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, լինում են աշխատանքային խմբեր, միջգերատեսչական մարմին, որոնք սահմանի ողջ երկայնքով սկսում են իրականացնել սահմանագծում, սահմանազատում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը տարիներ է տևում։ «Սա ի՞նչ սահմանազատում է, որը ոչ մի կանոնի տակ չի ընկնում։ Հետևաբար սա սահմանազատում էլ չէ։ Հայտարարությունից հետո դու քո դիրքերից դուրս ես եկել միակողմանի»,-ասաց Բեքարյանը՝ հարց բարձրացնելով, թե սա արդյո՞ք նշանակում է, որ կա հանրությանը չներկայացված այլ համաձայնություն։ «Տեղի է ունենում մարդկանց՝ իրենց տներից օտարում։ Միակ տրամաբանությունն այն է, որ նա Ալիևի հանդեպ ունի ստանձնած լրացուցիչ պարտավորություններ, որոնք հիմա առանց հանրությանը ներկայացնելու, լուռումունջ արվում են։ Ձեզ թվում է Սյունիքով ավարտվելո՞ւ է։ Սյունիքով չի ավարտվելու։ Այս պետության անվտանգությունն օր օրի մսխվում է։ Նա չի կարող պետություն ներկայացնել։ Կա միայն մի կետ, որ թշնամին երջանիկ է, որ նա դեռ կա, և դեռ ինչքան է պոկելու»,-ասաց Բեքարյանը։ Բեքարյանի կարծիքով՝ պետք է վերջնաժամկետ գործի, և ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք անօրինական հրամաններ են կատարում, հրաժարվեն դրանից, հեռանան՝ իմանալով, որ հետո վերականգնվելու են աշխատանքի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...