Ռոհանի. Դոնալդ Թրամփի ճակատագիրը Սադամ Հուսեյնի ճակատագրից լավը չի լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճակատագիրը Սադամ Հուսեյնի ճակատագրից լավը չի լինի: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
«Մեր պատմության մեջ երկու խելագարներ են եղել, որոնք պատերազմ են պարտադրել մարդկանց. առաջինը Սադամն էր, մյուսը՝ Թրամփը: Սադամը մեզ պատերազմ էր պարտադրում, իսկ Թրամփը՝ տնտեսական պատերազմ»,-ասել է Ռոհանին:
«Մենք միավորվեցինք այդ պատերազմի ժամանակ եւ հաղթեցինք Սադամին: Մենք նաեւ դարձանք այդ խելագարի մահապատժի վկան: Թրամփի ճակատագիրը նրա ճակատագրից լավը չի լինի»,-նշել է նա:
Իրանի նախագահը հավելել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ տնտեսական պատերազմի հետեւանքները նվազեցնելու եւ կոշտ պատժամիջոցներին վերջ դնելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին