Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․ Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- նշեց նա։
Նա նշեց՝ իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է, այլ այն մարդկանց, որոնք մնացել են անտուն․ «Մարդիկ կան, որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն, մնացել են դրսում։ Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ, որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ, որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին, իրենց համար է դժվար, այ իրանց համար եմ ցավում»,- ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Շուշին ու, առհասարակ, Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․ «Շուշին ոչ թե կորցրել ենք, այլ դավաճանաբար ծախել են, որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար՝ ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի»,- նշեց նա։
Հայրապետյանն ասաց, որ ինքը մշտապես պահանջել է Փաշինյանի հրաժարականը և այդ մասին հայտարարությամբ հանդես գալը պարտադիր չի համարում․ «Մոսկվայից հայտարարություն պիտի անե՞մ, երբ հետախուզումը հանեն, կարողանամ գալ Հայաստան` աչքերն եմ հանելու։ Ոչ ոք չի մարսելու երկիրս ծախելը»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ