Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և Թուրքիա

Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու
Քաղաքականություն

Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է. Արթուր Վանեցյան

Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի: Այս մասին այսօր` դեկտեմբերիմ 20-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկվա՝ դեպի Եռաբլուր սգո երթին ու դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ճեղքել բազմությանն ու մուտք գործել Եռաբլուր։

«Մենք Եռաբլուրում ենք, որտեղ ամփոփված են մեր հերոսների աճյունները։ Այստեղ գալիս պետք է հասկանանք՝ ուր ենք գալիս։ Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի։ Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում»,-նշեց Վանեցյանը։

Դիտարկմանը, թե ակտիվորեն տարածվում են լուսանկարներ սգո երթից՝ նշելով, թե ինչքան աջակից ունի Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն արձագանքեց՝ դա այն հարցը չէ, որ պետք է մրցել՝ ում հետևից է շատ մարդ քայլում։

«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենենքերով՝ բարոյական ու մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»,-ասաց նա։

Դիտարկամը, թե անվտանգության աշխատակիցների կողմից այնպիսի միջոցներ էին գործածվում, որոնք առաջին անգամ էին՝ անձրևանոցներ, պատյաններ, Վանեցյանն արձագանքեց․ «Դուք տեսաք` ինչպես մուտք գործեցին Եռաբլուր, ուղղակի ամոթ է: Երկրի ղեկավարը չի կարող շրջել իր ղեկավարած երկրի մայրաքաղաքով, առավել ևս գալ Եռաբլուր՝ մեր սրբավայր, և իրեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ ուղեկցեն, և ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ, որ ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, և այն հանգամանքին, որ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, Վանեցյանն արձագանքեց․

«Այս իշխանությունների օրոք մենք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենեիքի մի հատվածը, լինում են նոր գերեվարվածներ, տեղեկություն չենք ստանում անհետ կորածների վերաբերյալ։ Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,-ասաց նա։