Չավուշօղլու. ԱՄՆ-ն պետք է կատարի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պահանջները
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Վաշինգտոնի նոր վարչակազմը բավարարի Անկարայի պահանջները, հայտնում է Ahval-ը:
«Եթե Միացյալ Նահանգները ռազմավարական են մտածում, ապա Թուրքիան իրենց իսկապես պետք է: Նրանք ասում են դա, բայց նրանք պետք է անեն այն, ինչ անհրաժեշտ է դրա համար»,- ասել է Չավուշօղլուն 24 TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաեւ դատապարտել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը` ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված:
«Այս որոշումը հարձակում էր Թուրքիայի ինքնիշխան իրավունքների դեմ եւ չպետք է որեւէ հետեւանք ունենար, քանի որ Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի ձեռքբերումը նախորդում էր «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի ընդունմանը: Բոլորը գիտեն միջազգային իրավունք... Դաշնակցին պատժամիջոցներ պարտադրելը եւս չափազանց սխալ է: Եթե ԱՄՆ-ն ցանկանար, մենք կարող էինք լուծել այս խնդիրը մեր եւ ՆԱՏՕ-ի հետ հանգիստ համագործակցությամբ»,- ասել է Չավուշօղլուն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին