Գլխավոր շտաբի պետը պարտավոր է գործել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14 հոդված): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որպես քաղաքացի, զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ հանդիսացող գլխավոր շտաբի պետից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԱՆՀԱՊԱՂ ապահովել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը, այն է՝ ապահովել Սյունիքի մարզի, այդ թվում՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի եւ Կապան քաղաքի սահմանների պաշտպանությունը եւ անվտանգությունը, հաշվի առնելով հետեւյալը՝
1) ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ԱՀ նախագահի միջեւ 09.11.2020թ. ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթում Ղուբաթլուի (Քաշաթաղի) կամ դրա որեւէ մասի հանձնման մասին խոսք չկա.
2) Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում առկա է սեփական քաղաքացիներին եւ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու անհրաժեշտություն.
3) Ամբողջությամբ լուծված չեն ռազմագերիներին փոխանակելու եւ մահացածներին փոխանցելու հարցերը.
4) Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն:
Այս պայմաններում, զինված ուժերը չեն կարող նշված կարեւոր հարցի լուծումը թողնել տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքացիների ուսերին:
Քաղաքացիներին գերեվարելու կամ սպանելու ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր շտաբի պետը:
Հ.Գ. Վարչապետին չեմ դիմում, քանի որ նրա իրավասուբյեկտությունը վիճելի է:
Վարչապետի ներկայության յուրաքանչյուր օրը ծանր հարված է մեր պետականությանը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները