Տարածքը, որտեղ անձամբ կռվել ու մաքրել ենք ազերիներից, Փաշինյանն անհասկանալի կերպով հանձնում է ադրբեջանցիներին․ Աշոտ Մինասյան (տեսանյութ)
Փաշինյանի հեռացումը հանրային պահանջ է․ այո, մարդիկ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի կողքին են, որոնք զոմբիացված են, դա նույնն է, որ մարդիկ հավատացել են Նիկոլի ստին և այսօր ունենք այն, ինչ ունենք: Այս մասին այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։
Նա նշեց, որ երթին հիմնականում մասնակցում են մտավորականներ, զինվորականներ, ոստիկանության ներկա և նախկին աշխատակիցներ և այնպիսի մարդիկ, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով:
«Ուզո՞ւմ են, որ 3 մլն ժողովուրդը բոլորը միասին ոտքի կանգնեն և գան այստեղ, ամեն մեկն այդ պահանջն իր տեղում է դնում, բայց քանի որ մարդիկ այսօր սգակիր ընտանիքներ են, իրենք այսօր հնարավորություն չունեն մասնակցելու, ամեն մեկին իր ցավն է կրում և չեն կարողանում հավաքներին մասնակցել, բայց իհարկե, սա հանրային պահանջ է»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե կատարվողը սխալ կառավարման հետևանք է, սակայն ոչ ճիշտ կառավարողն էլ պետք է հեռանա: «Բայց ես ավելի կողմ եմ այն մտքին, որ Նիկոլը դավաճան է և նա դավաճանել է իր ամբողջ իշխանական թևով հանդերձ, ամբողջ իշխանությունը, գումարած ԱԺ-ն կատարել են այն, ինչը թելադրել է Նիկոլ Փաշինյանը»:
Կապանի կարևոր հենակետերը թշնամում հանձնելու մասին «Աշոտ Երկաթը» շեշտեց, որ այն տաածքը, որտեղ նա անձամբ կռվել է և մաքրել են ազերիներից, անհասկանալի կերպով Նիկոլ Փաշինյանը հանձնում է ադրբեջանցիներին: «Մեզ սպասվում է այն, ինչը եղավ 91-ին, թշնամին գալու է ու չոքելու մեր բկին: Պետք ազգովի ոտքի կանգնենք ու հեռացնենք Նիկոլին: Շատ ենք ուշացել նոր պաշտպանություն ստեղծելու համար, ամեն օր ենք ուշանում»:
Պատերազմից հետո նրա անձի հանդեպ հետապնդումը Մինասյանը համարեց ընդդիմության դեմ իշխանության հերթական սպառնալիք:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...