Կոչ եմ անում բոլորիդ համախմբվել՝ դավաճան վարչապետի հրաժարականի պահանջով. Հովհաննես Պողոսյան
Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեր հայրենիքն ապրում է իր պատմության դաժանագույն ու ողբերգական ժամանակաշրջանը։ Պատմության ընթացքում հերթական անգամ վտանգվում է մեր գոյությունը։ Դավաճան իշխանությունները՝ ազգադավ վարչապետի գլխավորությամբ, մեր ժողովրդին հանձնել են բախտի քմահաճույքին։ Ամեն հաջորդ օրը մեզ մատուցում է պետականակործան և ողբերգական նոր անակնկալներ։
Պահի հրամայականն է դարձել վայրկյան առաջ ձերբազատվել այս ապիկար և ազգադավ իշխանություններից՝ հանուն մեր ազգի և պետության փրկության։ Լինելով մարզաշխարհի ներկայացուցիչ՝ կոչ եմ անում բոլորիդ համախմբվել հանուն մեր ազգի, մեր պետության, մեր ինքնիշխանության փրկության՝ դավաճան վարչապետի հրաժարականի պահանջով։ Չէ՞ որ մենք միշտ բարձր ենք պահել մեր ազգի և մեր հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք մեր բանակին, հավերժ փառք մեր հերոս նահատակներին։
Հովհաննես Պողոսյան- սպորտի վարպետ, Երևանի Արարատի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները