Տղե՛րք Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել և սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից. ոստիկանության պահեստազորի մայոր
Տղե՛րք ես միշտ արդարացի եմ փորձել լիել և դրան զուգահեռ բարձր պահել այն համազգեստի պատիվը, որը կրել եմ և անձնական վիավորանք եմ համարել ու համարում, երբ չեն հարգում կամ ուղղակի ոչ վայել են պահում ոստիկանի կամ առհասարակ համազգեստ կրող մարդու նկատմամբ, բայց ես կասեմ հետևյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության պահեստազորի մայոր Գարիկ Համբարձումյանը։
«Տղե՛րք ես միշտ արդարացի եմ փորձել լիել և դրան զուգահեռ բարձր պահել այն համազգեստի պատիվը, որը կրել եմ և անձնական վիավորանք եմ համարել ու համարում, երբ չեն հարգում կամ ուղղակի ոչ վայել են պահում ոստիկանի կամ առհասարակ համազգեստ կրող մարդու նկատմամբ, բայց ես կասեմ հետևյալը....
Տղե՛րք մի արեք այն ինչի համար թեկուզ մի օր կամ թեկուզ մի վայրկյան կզղջաք:
Տղե՛րք մի րոպե պատկերացրեք, որ դուք պետք է ապրեք ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ երկրում այլ ինչ-որ այլ դրոշի կամ երկրի տիրապետության տակ, Ձեր երեխաները պետք է մեծանան այլ երկրի սովորույթներով և բարքերով, ի վերջո՝ վերանաք հայ կոչվելուց: Կներեք, որ այսքան դաժան նկարագրեցի, բայց սրա վերջը դա է, սրանք Ձեզանով ու Ձեր ոստիկան, քննիչ, կամ դատախազ լինելու հանգամանքով են փորձում պահել իրենց ու կոծկել իրենց արածները, մի դարձեք գործիք նրաց ձեռքում...
Տղե՛րք Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել և սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից:
Ախր հիշեք տղե՛րք, մենք օրերով չենք քնել, հերթապահել ենք, որ մարդիկ հանգիստ և անվնաս քնեն իրենց տներում, մենք փողոցում ամեն մի կատարվելիք հանցավոր արարքին արձագանքել ենք, որովհետև մեր աչքերում առաջինը երևացել են մեր ծնողները, քույրերը, եղբայրները և երեխաները ու մերինից չտարբերելով պայքարել ենք բոլորի անվտանգության համար:
Տղե՜րք ազգը Ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը Դուք եք և Ձեր ընտանիքները:
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար»,- գրել է պահեստազորի մայոր Գարիկ Համբարձումյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները