Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք, ավելի լավ է` լռեն. Մարիա Զախարովան պատասխանել է
Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք: Ավելի լավ է` լռեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Հարգելի Հայեր,
Հարգելի հայրենակիցներ
Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք: Ավելի լավ է` լռեն...
Եթե մի պահ պատկերացնեք պատասխանը, ապա կհամոզվեք, որ այդպես ավելի լավ կլինի:
Ովքեր դեռևս չեն պատկերացնում, կարելի է հուշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանային ցեղասպան Էրդողանին, և նախկինում` կոռուպցիոներ, իսկ հետագայում` կիրթ ու կառուցողական Ալիևին ուղղված խոսքը:
Ստորև ներկայացվում է ակնկալվող հնարավոր պատասխանը:
«Մենք սկսում ենք զրոյական կետից...»,
«Զանգեզուրի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Սյունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար»,
«Սևանի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Գեղարքունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,
իսկ վերջում`
«Երևանը` Հայաստան է, և վերջ...» :
Եթե համարում եք, որ այս կարգի պատասխանը օգտակար կլինի, ապա շարունակեք պահանջել:
ՀԳ
Մարիա Զախարովան պատասխանել է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները