Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է. Սենոր Հասրաթյան

Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ. Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր... Խուլ՝ իր հասցեին հնչող դժգոհությունների և կույր այն ամենի հանդեպ, որ Երևանի փողոցներում կատարվում են օրեր շարունակ: Նա «ոչ լսում» և «ոչ էլ տեսնում» է այն ամենն ու ամենքին, ինչ սիրում էր լսելի ու տեսանելի դարձնել նախկին իշխանություններին, երբ ընդդիմություն էր:

Այսօր ինքն է դարձել այն թիրախը, որին տարիներ շարունակ հարվածում էր... Հարվածում էր հիմնականում պատվերով՝ իր ու իր նմանների հետևից տանելով իրականությունից անտեղյակ ամբոխին: Իսկ այդ ամբոխը սիրում էր լսել նրան և կուրորեն գնալ «փրկիչի» հետևից՝ համոզված լինելով, որ նա երկրին բերելու է արդարություն և արժանապատիվ ապրելու մարդկային իրավունք: Ոգևորության ալիքը գնալով՝ տարածվում էր ողջ երկրով մեկ և մարդկանց մի հսկայական շերտ դառնում էր «հեղափոխական»:

Նրանք միայն լսում էին «փրկիչին» և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման ու հրահանգ, անգամ ջարդել ու փշրել հանրային ու պետական նշանակության հիմնարկների դռները, փակել միջպետական ճանապարհները, հարձակվել կառավարության և խորհրդարանի վրա և այդպիսով կաթվածահար անել երկրի բնականոն կենսագործունեությունը...

Հենց այդպես էլ՝ «ԹԱՎՇՅԱ հեղափոխությամբ», իշխանությունը դարձավ Նիկոլինը ու նա սկսեց քաջնազարավարի առաջնորդել երկիրը... Երկուսուկես տարի շարունակ զոմբիացած մասսաները լսելով ու հավատալով «առաջնորդի» խոստումներին՝ կատարում էին այն ամենը, ինչ իր ֆեյսբուկյան լայվերով մատուցում էր նա... Բայց անվերջ այդպես շարունակել հնարավոր չէր, քանի որ ինչ-որ պահի պետք է հայտնվեր ճշմարտությունը... Իսկ այն հայտնվեց պատերազմի տեսքով...

Արդյունքում երկիրն ու ժողովուրդը կորցրին այն, ինչ ձեռք էին բերել արյամբ ու տարիների անդուլ մաքառումների գնով... Կորցրինք, գրեթե, ողջ Արցախը, ապաշնորհ կառավարման արդյունքում զոհաբերվեց շուրջ 5000 հայորդիների կյանք, հազարավորները վիրավորվեցին, տասնյակներով գերեվարվեցին... Եվ, որ պակաս ցավալի չէր, հայը, թեկուզ ժամանակավոր, բայց դադարեց աշխարհին նայել հպարտ հայացքով... Նիկոլի հորջորջած «հպարտ» քաղաքացին այլևս այն չէ...

Այսօր հայը նորից դուրս է եկել փողոց... Դուրս է եկել՝ վերադարձնելու իր կորսված հպարտությունն ու Երկիրը նորեն տանելու բնականոն հունով: Բայց, անգամ այս օրհասական պահին, Նիկոլը շարունակում է մնալ նիկոլ... Նիկոլը խուլ է և կույր... Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է... Իսկ գլխավոր հեռացնողը պիտի լինի ժողովրդի այն հատվածը, որին նա խաբել ու տարել է «թավշյա հեղափոխության»: Հակառակ դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու վերականգնել մեր ազգայինն հպարտությունը, այլև շարունակելու ենք կորցնել և ապրել գլխիկոր... Ընտրությունը քոնն է՝ խաբված ժողովուրդ: