Մոսկվան Ղարաբաղում Թուրքիայի համար «կարմիր գծեր» է գծել. ռուս փորձագետ
Պատերազմի արդյունքներով Թուրքիան ամրապնդվեց Մերձկասպյան տարածաշրջանում, ապահովեց իր զորքերի ներկայությունն Ադրբեջանում, սակայն այս պատմության մեջ ամենաշատը շահեց Ռուսաստանը՝ ցուցադրելով իր հնարավորություններն ու վճռականությունը։ Այս մասին դեկտեմբերի 4–ին Մոսկվա–Երեւան առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց ռազմագիտության դոկտոր, Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ–անդամ, «Արսենալ Օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին։
Նրա խոսքով՝ Մոսկվան Ղարաբաղում «կարմիր գծեր» է գծել, որոնք Թուրքիան առայժմ չի համարձակվում հատել։ «Այս իրավիճակը հիշեցնում է Իդլիբի հետ կապված պատմությունը։ Անկարան այնտեղ եւս սկզբում շատ ավելին էր ուզում, բայց հետո ստիպված էր համաձայնվել ազդեցության ոլորտների բաժանմանը։ Ղարաբաղում իրավիճակն, ըստ էության, անցել է ստատուս քվոյի ռեժիմի, եւ հիմա անհրաժեշտ է քաղաքական գործընթացի շրջանակում լուծել նրա հետագա կարգավիճակը, այլապես այս հակամարտությունը նաեւ 5 տարի հետո չի պարպվի»,– նշեց նա։
Փորձագետը շեշտեց, որ Հայաստանի քաղաքական խնդիրների որոշումը կորոշի նաեւ նրա ռազմա–ռազմավարական նպատակները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ «Նախորդ տարիներին զինված ուժերի կառույցների ստեղծումը, սպառազինության գնումների վերաբերյալ որոշումները հստակ չէին՝ առանց հաշվի առնելու պաշտպանության շարային համակարգի կազմակերպման առանձնահատկությունները։ Հայաստանը հիմա պետք է լուծի առաջին հերթին իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության խնդիրը, որն ապահովվում է նաեւ նրա ՀԱՊԿ անդամակցությամբ եւ Ռուսաստանի հետ դաշնությամբ»,– ամփոփեց Մուրախովսկին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին