Մենք ինչ ուզում, անում ենք, որ շենք ուզում, մտնում ենք. Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է Արարատ Միրզոյանի խոսքերը
ԱԱԾ-ի անունից հրապարակված երեկվա աղմկահարույց տեսանյութը մեծ վեճեր առաջացրեց մասնագիտական շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնագետների մի մասն այն համարում է հնդկական, իսկ մյուս մասը՝ գերմանական կինոյի ժանրային դրսևորում։
Անկախ այս վեճերից՝ մի բան պարզ է. բողոք ունենալու դեպքում պետական շենքեր անարգել ներխուժելու իրավունքի մասին ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ներշնչել են հենց այս ազգադավ իշխանությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ գործով տուժող հենց նույն Ա.Միրզոյանը (տե՛ս, օրինակ, 2018թ. ապրիլի 17-ի նրա խոսքը)։ Այսինքն՝ ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է։
ՀԳ. Զանգվածային անկարգություններն անթույլատրելի են։
ՀՀԳ. Տուժող-դրդիչին՝ առողջություն ու ամբողջական վերականգնում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին