Իսկապես կարդացեք նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խորհուրդը
Որպես կանոն խոսքս միշտ կառուցում եմ առանց զգացմունքային արտահայտությունների այդ իսկ պատճառով՝ նոր եմ արձագանքում։ Հիմա հակիրճ․
1․ Երբ խոսում էինք, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Ձեր, հենց Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք։ Հիմա հասկանալի է բոլորին, ինչի համար էիք ժամերով պայքարում, որ Քոչարյանը միայն մնա կալանքի տակ։ Հիմա հասկանալի է, որտեղից հայտնվեց աննա դանիբեկյանը և ինչի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցիք ԴՈՒՔ և ԽԼԵՑԻՔ գործը իրանից։ Պարզ է՝ «խնդրել էին»։
2․ Երբ կորոնավիրուսի ամենավտանգավոր շրջանում աննա դանիբեկյանը ԱՆՀԵՏԱՑԵԼ էր, ասում էինք քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Հիմա հասկանալի է, որ աննա դանիբեկյանին <<խնդրել էին>>՝ անհետանալ և ինքը ինչպես միշտ չէր մերժել։ Մասնագետների համար պարզաբանեմ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ աննա դանիբեկյանները կարող են մի հատ «խնդրանքի» պայմաններում մի քանի ժամվա մեջ վերադարձնել անձնագիրը, իսկ «խնդրանքի» բացակայության պայմաններում նույնիսկ դատական նիստ չանել և պահել ՆԱԽԱԳԱՀԻ կալանքի տակ։
3․ Երբ շատերը ասում էին, որ պատահական չի ընտրվել Արցախը ազատագրած, մեր ՀՈՂԵՐԸ պահած, ՇՈՒՇԻՆ ՊԱՀԱԾ Նախագահի կալանքի օրը՝ ՄԱՅԻՍԻ 8, Դուք դատախազներ՝ ոչ մի խնդիր չէիք տեսնում։ Հիմա բոլորին հասկանալի է, որ երևի «կիրթ, կառուցողական» ինչ որ մեկը «խնդրել էր» այդ օրը նշանակել դատական նիստ։ Նկատել եք, որ օրերը շատ հետաքրքիր են միշտ ընտրվում՝ Մայիսի 8 Քոչարյանի կալանքի հարց, նոյեմբերի 9-ը դրոշի օր - Շուշի հանձնել, նոյեմեբերի 25 Քարվաճառ հանձնել - Մոնթեի ծնունդ։
4․ Ես ամաչում եմ, որ ես իրավաբան եմ, իրավաբանական գիտությունների թեկնածու եմ և Դուք ևս ունեք նույն կարգավիճակը, Դուք և աննադանիբեկյանները։
Հ․Գ․ Ես իմ Հայրենիքի բոլոր Նախագահների նկատմամբ միշտ ունեմ և ունեցել եմ բացառիկ հարգանք։ Իսկապես կարդացեք Նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները