Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը 30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից
Հայաստան

Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է

Սոթքի հանքավայրի տարածք թշնամու մուտք գործելուց հետո, գյուղում անորոշություն է տիրում, բնակիչները չգիտեն՝ ինչ կլինի հետագայում։ Հիմա, իինչպես նշում են գյուղացիներից ոմանք, խուճապային եւ գյուղը լքելու տրամադրություններ չկան, բայց անվտանգ էլ չէ։

«Գյուղացիները մինչեւ հիմա ինչով որ զբաղվում էին, էլ չեն զբաղվելու։ Ո՛չ խոտհարք ունենք հիմա, ո՛չ արոտ, մենք մեր կովերն ինչո՞վ ենք պահելու, անասնապահությունն էլ ենք թողնելու, որ դա թողենք, ուրեմն Զոդն էլ պետք է թողնենք, էստեղ մնալու իմաստ չկա։ Հիմա ես գնամ էնտեղ անասուն պահեմ, թուրքն իմ գլխավերեւը կանգնած, բայց ո՞նց պահեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից Միքայել Հայրապետյանը։

Գյուղը լքելու կամ տարհանման մասին խոսելու համար դեռ վաղ է, բայց Միքայել Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ գյուղից, իհարկե, չի բացառում, որ գյուղացիներ լինեն, որոնք ցանկություն կունենան հեռանալ, ասում է՝ որովհետեւ թուրքը 3 կմ է իրենցից հեռու։

Գյուղի բնակիչներից Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ տարիքով ավելի մեծ բնակիչները, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանում, գիտեն, թե հանքը որտեղից է սկսվում։

«Մեզ ասել են, որ հանքի կեսը կամ որոշակի հատված մնալու է Քարվաճառի տարածքում, որն այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց մինչեւ վերջ ուզում էինք հավատալ, որ կունենանք այնպիսի ղեկավարություն, որը կզբաղվեր այդ խնդրով, որովհետեւ հանքը էս տարածաշրջանի գոյատեւման համար լուրջ ներդրում է ունեցել»,- նշեց նա։

Գրիգոր Դանիելյանին, որը Սոթքի հանքավայրի աշխատակից է, այսօր աշխատանքի գնալու կես ճանապարհին, զանգել ու ասել են, որ այսօր չեն աշխատելու։ Թե ինչքան ժամանակ չեն աշխատի, դեռ անորոշ է։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում, բայց կան ընտանիքներ, որոնց եկամուտը գոյանում էր միայն հանքից։

Ըստ նրա՝ հանքի այն հատվածը, որն այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ է, հիմնականում թափոնների մասն է։

«Մեր գյուղացիք, մեր ժողովուրդը կանգնած են։ Գյուղը խուճապի մատնված չէ, ժողովուրդն ամեն մեկն իր գործերով է։ Պիտի մնանք, մեր գյուղը պահենք։ Ո՞ւր գնանք, չենք գնալու, մեր գյուղն է»,- ասում է Սոթքի մեկ այլ բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ ադրբեջանցիները կարող են իջնել գյուղ, բայց մեկ է՝ խուճապ չկա։