Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցերի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը եւ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին