Չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ հա՛մ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, հա՛մ Շուշին Ադրբեջանին անցներ
Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։
Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։
Ու նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով՝ պատերազմի առաջին օրերին էր դեռ կարելի մինիմալ կորուստներով ստորագրել գոնե։
Մի եղեք էլի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու պահանջեք, որ ցույց տան ձեզ, ինչ էր բանակցվում ու արդյունքում ինչ ա ստորագրվել, որ էդ շահարկումները վերջանան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին